ՖԻՖԱ-ն թարմացրել է ֆուտզալի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը:
Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 3 աստիճանով և այժմ 23-րդն է:
Ավելի վաղ Ռուբեն Նազարեթյանը հրապարակել էր Հայաստանի հավաքականի հայտացուցակը՝ դեկտեմբերի 14-25-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք ուսումնամարզական հավաքի համար: Հայաստանի հավաքականը Երևանում կմասնակցի միջազգային ընկերական մրցաշարի, հունվարից էլ պայքարը կսկսի Եվրոպայի առաջնությունում:


