Logo

ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականի դիրքը դասակարգման աղյուսակում

13:54 / 15.02.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ աստիճան և զբաղեցնում է 94-րդ տեղը։

Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հանդիպում չի անցկացրել նախորդ թարմացումից հետո։

Լավագույն տասնյակում փոփոխություն չկա։ Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են Ֆրանսիան ու Անգլիան։ Թոփ-10-ում են նաև Բելգիան, Բրազիլիան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Իսպանիան, Իտալիան ու Խորվաթիան։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 2 ընկերական հանդիպում է անցկացնելու հաջորդ ամիս։ Մարտի 22-ին Ալեքսանդր Պետրակովի թիմը Երևանում կընդունի Կոսովոյի հավաքականին, իսկ 4 օր անց կհյուրընկալվի Չեխիայի հավաքականին։ Ամռանն էլ ընկերական խաղերում մրցակիցները կլինեն Սլովենիան (հունիսի 4-ին) ու Ղազախստանը (հունիսի 7-ին)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ