Logo

ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականի տարեվերջյան դիրքը

14:35 / 19.12.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում մնացել է 100-րդ տեղում և տարին կավարտի այդ դիրքում։

Նախորդ թարմացումից հետո Հայաստանի հավաքականը հանդիպում չի անցկացրել։

Առաջատարների շարքում ևս փոփոխություններ չկան։ Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիան։ Լավագույն տասնյակում են նաև Անգլիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Նիդերլանդները, Բելգիան, Իտալիան ու Գերմանիան։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ խաղերը կանցկացնի Ազգերի լիգայում։ B դիվիզիոնի ուղեգրի համար պայքարում մրցակիցը կլինի Վրաստանի հավաքականը, որը 68-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։ Առաջին հանդիպումը կկայանա 2025 թվականի մարտի 20-ին Երևանում, իսկ պատասխան խաղը՝ մարտի 23-ին Վրաստանում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա