Logo

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը մնացել է նույն դիրքում, թոփ-10-ը

13:57 / 20.07.2023• Ֆուտբոլ
null

ՖԻՖԱ-ն թարմացրել է ֆուտբոլի տղամարդկանց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը:

Հայաստանի հավաքականը մնացել է 90-րդ տեղում: Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հունիսին Եվրո-2024-ի ընտրական փուլի D խմբի երրորդ տուրում հյուրընկալվելիս Կարդիֆում 4-2 հաշվով հաղթել էր Ուելսի հավաքականին, իսկ չորրորդ տուրում Երևանում 2-1 հաշվով առավելության էր հասել լատվիացիների նկատմամբ:

Դասակարգման աղյուսակի թոփ-10-ում որևէ փոփոխություն չի եղել, առաջատարը շարունակում է մնալ աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի ազգային հավաքականը, որին հաջորդում են Ֆրանսիան ու Բրազիլիան։

Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Խորվաթիան 6-րդն է, Ուելսը՝ 35-րդը, Թուրքիան՝ 41-րդը, իսկ Լատվիան՝ 134-րդը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 8-ին՝ հյուրընկալվելով Թուրքիայի թիմին։ Այդ խաղից երեք օր անց կկայանա երևանյան հանդիպումն ԱԱ-2022-ի բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականի հետ։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակը հուլիսի 20-ի դրությամբ

  1. Արգենտինա
  2. Ֆրանսիա
  3. Բրազիլիա
  4. Անգլիա
  5. Բելգիա
  6. Խորվաթիա
  7. Նիդերլանդներ
  8. Իտալիա
  9. Պորտուգալիա
  10. Իսպանիա
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ