Logo

ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը նահանջել է մեկ աստիճան

13:22 / 04.04.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ աստիճան և զբաղեցնում է 95-րդ տեղը։

Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը նախորդ ամիս անցկացրել էր երկու ընկերական հանդիպում՝ պարտվելով Կոսովոյի (0-1) ու Չեխիայի (1-2) հավաքականներին։

Լավագույն տասնյակում կան փոփոխություններ։ Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում է աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան։ Բելգիան շրջանցել է Անգլիային ու բարձրացել երրորդ տեղ։ Թոփ-10-ում են նաև Բրազիլիան, Պորտուգալիան, Նիդերլանդները, Իսպանիան, Իտալիան ու Խորվաթիան։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ ընկերական խաղերն անցկացնելու է ամռանը, մրցակիցները կլինեն Սլովենիան (հունիսի 4, Լյուբլյանա) ու Ղազախստանը (հունիսի 7, Երևան)։ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Սլովենիան 57-րդն է, իսկ Ղազախստանը՝ 103-րդը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ