Logo

ՖԻՖԱ-ի նախագահ. «Նիկիտա Սիմոնյանը կյանքի մեծ մասը նվիրել է ֆուտբոլին»

17:57 / 25.11.2025Ֆուտբոլ
null

Ջանի Ինֆանտինոն ցավակցություն է հայտնել Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ:

Օլիմպիական չեմպիոնը, «Սպարտակի» պատմության մեջ գլխավոր ռմբարկուն և «Արարատ-73»-ի լեգենդար, նախկին մարզիչը մահացել է 99 տարեկանում:

«Ցավով իմացա 99-ամյա Նիկիտա Սիմոնյանի մահվան մասին։ ԽՍՀՄ հավաքականի նախկին ավագը, որն իր հավաքականին դուրս բերեց երկրի պատմության մեջ առաջին աշխարհի առաջնություն, ինչպես նաև խփեց առաջին գոլը եզրափակիչ փուլում։

Նա 1956 թվականի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճած թիմի վերջին անդամն էր և իր կյանքի մեծ մասը նվիրել է ֆուտբոլին։

ՖԻՖԱ-ի բոլոր աշխատակիցների և համաշխարհային ֆուտբոլի հանրության անունից ես իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու աշխատել են Սիմոնյանի հետ»,- գրել է Ինֆանտինոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ