Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն 2022 թվականին վաստակել է 3,62 միլիոն եվրո, հայտնում է L'Equipe-ը:
Այդ գումարը ներառում է Ինֆանտինոյի աշխատավարձն ու նախորդ տարի ստացած բոլոր բոնուսները։
Կատարում կայացած աշխարհի առաջնության համար շվեյցարացի 52-ամյա ֆունկցիոները կստանա 1,66 միլիոն եվրո պարգևավճար:
ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ֆաթմա Սամուրան 2022 թվականին վաստակել է 1,918 միլիոն եվրո (606 հազար եվրո բոնուս):
Հիշեցնենք, որ Ջանի Ինֆանտինոն 2016 թվականի փետրվարից է ղեկավարում ՖԻՖԱ-ն:


