Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն և բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն ԱՄՆ-ի Մայամի քաղաքում կայացած աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վիճակահանության ժամանակ ցուցադրեցին մրցաշարի նոր գավաթը, որն ունի ափսեի տեսք:
Հիշեցնենք, որ աշխարհի ակումբային առաջնությունն առաջին անգամ անցկացվելու է նոր ձևաչափով, 32 մասնակիցները բաժանվել են 8 խմբերի։ Առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը դուրս են գալու փլեյ-օֆֆ։ Ակումբներն աշխարհի առաջնությանը որակավորվել են նախորդ տարիներին միջազգային մրցաշարերում գրանցած հաջողությունների շնորհիվ։
Աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի 2025 թվականի հունիսի 15-ից հուլիսի 13-ն ԱՄՆ-ում: