ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը կարծում է, որ իր նկատմամբ «վհուկների որս» է սկսվել:
Մարտի 3-ին կկայանա բողոքարկման դատավարությունը, որը կապված է Բլատերի և ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի ենթադրյալ կոռուպցիոն գործարքի հետ:
«Դաշնային քրեական դատարանը 2022-ին արձանագրել էր, որ իմ և Պլատինիի միջև պայմանագիրը համապատասխանում է օրենքին: Հուսով եմ, որ նոր դատավարությունը կհաստատի այդ որոշումը: Ես արդար մարդ եմ»,- 88-ամյա ֆունկցիոների խոսքը մեջբերում է ESPN-ը:
Բլատերին ու Պլատինիին մեղադրում էին 2 միլիոն շվեյցարական ֆրանկի կոռուպցիոն գործարքի համար:
2022-ին Շվեյցարիայի ստորին ատյանի դատարանն արդարացրել էր գործիչներին, սակայն Շվեյցարիայի դատախազությունը բողոքարկել էր վճիռը: