Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հաստատել է մարզաձևի զարգացման համար նախատեսված 2023-2026թթ. ներդրումները, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:
Կառույցի ներդրումները կազմում են 2,25 միլիարդ դոլար: Ներդրումները 7 անգամ աճել են մինչև 2016 թվականը գործող զարգացման ծրագրերի համեմատ։
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն էլ տեղեկացրել է, որ կառույցը 2023-2026թթ. կտրվածքով կփորձի գերազանցել ի սկզբանե ծրագրած 11 միլիարդ դոլար բյուջետային ցուցանիշը:


