Logo

ՖԻՖԱ-ն «Բորուսիա Դ.» - «Մոնտերեյ» հանդիպման անվճար տոմսեր է բաժանել երկրպագուներին

10:59 / 03.07.2025Ֆուտբոլ
null

ՖԻՖԱ-ն աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչի «Բորուսիա Դ.» - «Մոնտերեյ» հանդիպման անվճար տոմսեր է բաժանել երկրպագուներին, հայտնում է Daily Mail-ը:

Անվճար 2-ական տոմս են ստացել այն երկրպագուները, որոնք ներկա են եղել ՊՍԺ - «Ինտեր Մայամի» հանդիպմանը, որը նույնպես կայացել է «Մերսեդես Բենց սթեդիումում»:

Արդյունքում 71 հազարանոց ստադիոնում գերմանական և մեքսիկական թիմերի միջև մրցավեճին ներկա է եղել 31 հազար 442 երկրպագու:

Ավելի վաղ ՖԻՖԱ-ն «Ինտեր» - «Ֆլումինենսե» հանդիպման անվճար տոմսեր էր բաժանել այն երկրպագուներին, որոնք ներկա էին եղել «Չելսի» - «Բենֆիկա» հանդիպմանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ