Logo

ՖԻՖԱ-ն հաստատել է` սեպտեմբերյան և հոկտեմբերյան միջազգային դադարները կմիավորվեն

19:32 / 15.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

ՖԻՖԱ-ն որոշել է միավորել ազգային հավաքականների խաղերով պայմանավորված երկու դադարներ, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը` հրապարակելով համապատասխան փաստաթղթերը:

Հաջորդ մրցաշրջանից սկսած՝ սեպտեմբերյան և հոկտեմբերյան միջազգային դադարները կմիավորվեն: Այսպիսով՝ 2026 թվականին ընդմիջումը կտևի սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 6-ը։ Այդ ընթացքում ազգային հավաքականները կանցկացնեն չորսական խաղ:

Միաժամանակ, նոյեմբերի և մարտի ընդմիջումները կմնան իրենց տեղերում և ժամկետներում։

Փոփոխությունը կգործի մինչև 2030 թվականը ներառյալ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ