Logo

ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների մասնակցությամբ սկանդալային տեսանյութի վերաբերյալ

13:55 / 17.07.2024Ֆուտբոլ
null

ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականի այն ֆուտբոլիստների նկատմամբ, որոնք Կոպա Ամերիկան հաղթելուց հետո վիրավորական արտահայտություններ են թույլ տվել Ֆրանսիայի հավաքականի խաղացողների հասցեին։

«ՖԻՖԱ-ն տեղեկացված է համացանցում տարածված տեսանյութի մասին: Մենք դատապարտում ենք ռասիզմի արտահայտման յուրաքանչյուր ձև: Միջադեպը հետաքննվում է ՖԻՖԱ-ի կողմից»,- գրված է ֆուտբոլային գերատեսչության տարածած հայտարարության մեջ: 

Հիշեցնենք, որ սկանադալյին տեսանյութում Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆեռնանդեսն ու խաղընկերները Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներին անվանել են աֆրիկացիներ: Ավելի ուշ Էնցո Ֆեռնանդեսը ներողություն էր խնդրել այդ արարքի համար: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ