Logo

ՖԻՖԱ-ն կարող է փոխել խաղից դուրս վիճակի կանոնները

20:07 / 01.07.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA) և Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB) խաղից դուրս վիճակի կանոնները փոխելու մտադրություն ունեն, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո խաղից դուրս վիճակ է համարվելու այն պահը, երբ հարձակվող թիմի ֆուտբոլիստի ամբողջ մարմինն ավելի մոտ գտնվի դարպասներին, քան պաշտպանվող թիմի ֆուտբոլիստինը: Երբ հարձակվող թիմի ֆուտբոլիստի մարմնի մի մասը գտնվի պաշտանվող թիմի ֆուտբոլիստի հետ մի գծի վրա՝ խաղից դուրս վիճակ չի համարվի:

Սպասվում է, որ նոր փոփոխությունները ֆուտբոլը կդարձնեն ավելի դինամիկ և դիտարժան: Նորամուծությունը ծրագրվում է փորձարկել Իտալիայի, Շվեդիայի և Նիդերլանդների ցածր դիվիզիոններում, իսկ ավելի ուշ՝ բոլոր մրցաշարերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ