Logo

ՖԻՖԱ-ն կվերանայի միջազգային խաղերի կանոնակարգը

23:37 / 04.06.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) աշխատանքային խումբ է ձևավորում՝ վերանայելու միջազգային խաղերի գործող կանոնակարգը, որպեսզի ուսումնասիրի ազգային լիգաների խաղերն արտասահմանում անցկացնելու հնարավորությունը, հայտնում է AS-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ներկայումս ձևավորվում է 10-15 հոգանոց աշխատանքային խումբ, որը հնարավոր փոփոխությունների համար տեղեկություններ կհավաքագրի։ Այս աշխատանքն իրականացնելուց հետո խումբը պետք է համապատասխան առաջարկություններ ներկայացնի ՖԻՖԱ:

ՖԻՖԱ-ն կանոնակարգի որոշակի փոփոխություններով կստեղծի իրավական հիմք, ինչը թույլ կտա մոտ ապագայում եվրոպական թոփ լիգաների խաղեր անցկացնել ԱՄՆ-ում, Սաուդյան Արաբիայում, Կատարում, Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և Ավստրալիայում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա