Logo

ՖԻՖԱ-ն ներկայացրել է 2022-ի տրանսֆերային հաշվետվությունը

19:06 / 26.01.2023ՍՊՈՐՏ
null

ՖԻՖԱ-ն պաշտոնական կայքում հրապարակել է 2022 թվականի տրանսֆերային հաշվետվությունը:

Նախորդ տարի ակումբներն, ընդհանուր առմամբ, ծախսել են 6,5 միլիարդ դոլար, ինչը 33 տոկոսով ավելին է, քան 2021-ին: 

960 ֆուտբոլային ակումբներ վճարել են տրանսֆերային գործարքների համար, իսկ 1155-ը գումար են վաստակել խաղացողների տրանսֆերային իրավունքի վաճառքից: Դա ռեկորդային ցուցանիշ է:  

2022-ին ծախսված ընդհանուր գումարի (6,5 միլիարդ դոլար) 80,9 տոկոսը կազմել է տրանսֆերի վճարը, իսկ 19 տոկոսը՝ հավելավճարները:

Նախորդ տարի ֆուտբոլում կատարվել են 20 209 տրանսֆերային գործարքներ, ինչը 11,6 տոկոսով ավելին է, քան 2021-ին: Ընդհանուր առմամբ, ակումբային գրանցումը փոխել են 17 291 խաղացողներ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ