Logo

ՖԻՖԱ-ն սպառնացել է Բրազիլիային

12:33 / 25.12.2023Ֆուտբոլ
null

ՖԻՖԱ-ն Բրազիլիային սպառնացել է հավաքականներին ու ակումբներին հեռացնել միջազգային մրցաշարերից, եթե նկատի միջամտություն Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) նախագահի ընտրության հարցում, հաղորդում է Associated Press-ը։

Բրազիլիայում ցանկանում են CBF-ի նոր նախագահ ընտրել ժամկետից շուտ՝ հունվարին, որպեսզի փոխարինեն Էդնալդո Ռոդրիգեսին։ Դեկտեմբերի 7-ին Ռիո դե Ժանեյրոյի դատարանը կասեցրել էր Ռոդրիգեսի լիազորությունները՝ նախորդ տարվա ընտրություններում խախտումներ հայտնաբերելու պատճառով։ Բրազիլիայի երկու գերագույն դատարանները ևս հավանություն են տվել այդ որոշմանը։ Որոշվել է 30 օրվա ընթացքում անցկացնել նախագահի նոր ընտրություն։ Սակայն ՖԻՖԱ-ում նման միջամտությունը համարում են ավելորդություն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ