Logo

ՖԻՖԱ-ն տուգանել է ՀՖՖ-ին

12:12 / 08.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

ՖԻՖԱ-ն կարգապահական հանձնաժողովի որոշումների իր պաշտոնական էջում հրապարակում է արել, ըստ որի՝ տուգանք է սահմանվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ՝ 13 հազար շվեյցարական ֆրանկի (16.250 դոլար) չափով:

Պորտուգալիայի հավաքականի դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղում արձանագրվել են մի շարք խախտումներ՝ թիմային ոչ պատշաճ վարքագիծ, խաղադաշտ ներխուժում կամ ներխուժման փորձ, անվտանգության կանոնների խախտում, ճայթուկների կամ հրավառելիքների կիրառում: Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում ևս արձանագրվել են նմանատիպ խախտումներ:

ՖԻՖԱ-ի ընդունած որոշումներից մի քանիսը ենթակա են բողոքարկման:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ