Ուրուգվայի հավաքականի 4 ֆուտբոլիստ խուսափել է ծանր պատժից ԱԱ-2022-ի խմբային փուլում կայացած Գանայի դեմ խաղից հետո, հայտնում է Marca-ն:
Այդ խաղում ուրուգվայցիները հաղթել էին 2-0 հաշվով, սակայն չէին կարողացել նվաճել փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր:
Եզրափակիչ սուլիչից հետո Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստները գրոհել էին հանդիպման գլխավոր մրցավարին ու սկսել բողոքել: Խոսե Մարիա Խիմենեսին, Ֆերնանդո Մուսլերային, Էդինսոն Կավանիին ու Դիեգո Գոդինի սպառնում էր մինչև 15-խաղյա որակազրկում:
Այնուամենայնիվ, ՖԻՖԱ-ն հայտնել է, որ Մուսլերան ու Խիմենեսը կորակազրկվեն 4-ական խաղով, իսկ Կավանին ու Գոդինը՝ մեկական: Այս ֆուտբոլիստները պետք է ֆուտբոլային նախագծի շրջանակում հասարակական աշխատանք կատարեն և վճարեն տուգանք:
Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիան նույնպես տուգանվել է միջադեպի համար: Հարավամերիկյան ֆուտբոլային կառույցը կվճարի 50 հազար եվրո, իսկ Ուրուգվայի հավաքականը մեկ տնային հանդիպում կանցկացնի առանց հանդիսականների:


