Logo

ՖԻՖԱ-ն որակազրկել է Հաքան Չալհանօղլուին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 02.02.2017ՍՊՈՐՏ
6 293 - ՖԻՖԱ-ն որակազրկել է Հաքան Չալհանօղլուին

ՖԻՖԱ-ն Թուրքիայի հավաքականի ու «Բայերի» կիսապաշտպանին մեղավոր է ճանաչել տրանսֆերային կանոնները խախտելու գործով:

Թուրք ֆուտբոլիստը 4 ամիս չի կարողան ֆուտբոլային գործունեություն ծավալել, հետևաբար բաց կթողնի ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածը:

Խախտումը տեղի է ունեցել 2011 թվականին, երբ Չալհանօղլուն հանդես էր գալիս «Կարլսրուեի» կազմում ու համաձայնության էր եկել «Տրաբզոնսպորի» հետ: Այնուհետև նա երկարաձգել էր պայմանագիրը «Կարլսրուեի» հետ ու տեղափոխվել «Համբուրգ»՝ թույլ տալով տրանսֆերային կանոնների խախտում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ