Logo

ՖԻՖԱ. Տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի թեկնածուները

11:58 / 29.11.2024Ֆուտբոլ
null

ՖԻՖԱ-ն հրապարակել է 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի հավակնորդների ցուցակը:

Տարվա լավագույնի կոչման համար կպայքարեն Լիոնել Մեսին («Ինտեր Մայամի»), Կիլիան Մբապեն (ՊՍԺ, «Ռեալ»), Էրլինգ Հոլանդը, Ռոդրին, (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Վինիսիուս Ժունիորը, Ջուդ Բելինգեմը, Դանի Կարվախալը, Ֆեդերիկո Վալվերդեն, Տոնի Կրոսը (բոլորը՝ «Ռեալ»), Լամին Յամալը («Բարսելոնա») և Ֆլորիան Վիրցը («Բայեր»):

Լավագույն մարզչի հավակնորդների ցուցակում են Կառլո Անչելոտին («Ռեալ»), Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Խաբի Ալոնսոն («Բայեր»), Լիոնել Սկալոնին (Արգենտինայի հավաքական) և Լուիս Դե Լա Ֆուենտեն (Իսպանիայի հավաքական):

Հիշեցնենք, որ նախորդ տարի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Լիոնել Մեսին, իսկ լավագույն մարզչի մրցանակը ստացել էր Պեպ Գվարդիոլան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա