Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ցյուրիխում կայացել է FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխությունը:
Լեհաստանի հավաքականի ու «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է 2021 թվականի լավագույն խաղացող՝ ընդամենը 4 ձայնով գերազանցելով ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսիին:
ՖԻՖԱ-ն ներկայացրել է, թե ինչպես են քվեարկել ազգային հավաքականների ավագներն ու գլխավոր մարզիչները:
Ստորև ներկայացնում ենք Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի քվեարկությունը:
ԿՐԻՇՏԻԱՆՈՒ ՌՈՆԱԼԴՈՒ
1. Ռոբերտ Լևանդովսկի
2. Նգոլո Կանտե
3. Ժորժինյո
Հիշեցնենք, որ Ռոնալդուն ՖԻՖԱ-ի կողմից արժանացավ հատուկ մրցանակի:
FIFA The Best. Ինչպես է քվեարկել լավագույն եռյակը՝ Լևանդովսկին, Մեսին ու Սալահը