Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում փետրվարի 27-ին կկայանա FIFA The Best մրցանակաբաշխությունը: Հայտնի կդառնան ֆուտբոլային աշխարհի տարվա լավագույնները:
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Լիոնել Մեսին (ՊՍԺ, Արգենտինա), Կիլիան Մբապեն (ՊՍԺ, Ֆրանսիա) և Կարիմ Բենզեման («Ռեալ», Ֆրանսիա):
Ֆուտբոլի տղամարդկանց և կանանց Հայաստանի ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները նույնպես մասնակցել են քվեարկությանը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակով
Լավագույն ֆուտբոլիստ
1. Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա)
2. Լիոնել Մեսի (ՊՍԺ, Արգենտինա)
3. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»/«Բարսելոնա», Լեհաստան)
Լավագույն մարզիչ
1. Կառլո Անչելոտի («Ռեալ»)
2. Լիոնել Սկալոնի (Արգենտինայի հավաքական)
3. Դիդյե Դեշամ (Ֆրանսիայի հավաքական)
Լավագույն դարպասապահ
1. Էդերսոն («Մանչեսթեր Սիթի», Բրազիլիա)
2. Տիբո Կուրտուա («Ռեալ», Բելգիա)
3. Ալիսոն («Լիվերպուլ», Բրազիլիա)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյան
Լավագույն ֆուտբոլիստ
1. Լիոնել Մեսի
2. Կիլիան Մբապե
3. Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա)
Լավագույն մարզիչ
1. Կառլո Անչելոտի
2. Լիոնել Սկալոնի
3. Դիդյե Դեշամ
Լավագույն դարպասապահ
1. Էմիլյանո Մարտինես («Ասթոն Վիլա», Արգենտինա)
2. Տիբո Կուրտուա
3. Յասին Բունու («Սևիլիա», Մարոկկո)
Կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյան
Լավագույն ֆուտբոլիստուհի
1. Սեմ Քեր
2. Ալեքսիա Պուտեյաս
3. Բեթ Մեդ
Լավագույն մարզիչ
1. Սարինա Վիգման
2. Մարտինա Վոս-Թեքլենբուրգ
3. Սոնիա Բոմպաստոր
Լավագույն դարպասապահ
1. Մերլե Ֆրոհմս
2. Քրիստիան Էնդլեր
3. Մերի Էրփս
Կանանց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Մարալ Արթին
Լավագույն ֆուտբոլիստուհի
1. Ալեքսիա Պուտեյաս
2. Բեթ Մեդ
3. Ալեքսանդրա Պոպ
Լավագույն մարզիչ
1. Սարինա Վիգման
2. Մարտինա Վոս-Թեքլենբուրգ
3. Սոնիա Բոմպաստոր
Լավագույն դարպասապահ
1. Մերի Էրփս
2. Սանդրա Պանոս
3. Ան-Կատրին Բերգեր


