
տուր
01 Հունվար 1970 - 13:12
- 
ՖԻՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք հավակնում են The Best ամենամյա մրցանակին:
Տարվա լավագույնի կոչման համար կպայքարեն Տիագո Ալկանտարան («Բավարիա»/«Լիվերպուլ»), Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս»), Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), Սադիո Մանեն («Լիվերպուլ»), Կիլիան Մբապեն (ՊՍԺ), Լիոնել Մեսին («Բարսելոնա»), Նեյմարը (ՊՍԺ), Սերխիո Ռամոսը («Ռեալ Մադրիդ»), Մոհամեդ Սալահը, Վիրջիլ վան Դեյկը («Լիվերպուլ»)
ՖԻՖԱ The Best-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին ու կանցկացվի օնլայն ձևաչափով: Դա պայմանավորված է աշխարհում տիրող կորոնավիրուսի համաճարակով: Քվեարկությունը լավագույնների որոշման համար մեկնարկում է այսօր՝ նոյեմբերի 25-ին ու ավարտվում է դեկտեմբերի 9-ին:
2019-ին լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին:

