Logo

FIFA The Best. Մեսիի քվեարկությունը

09:45 / 28.02.2023ՍՊՈՐՏ
null

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) վարկածով 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստի ընտրության քվեարկությունում The Best մրցանակին արժանացած, աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին առաջին և երկրորդ տեղերում նշել է իր ակումբակիցներ, Փարիզի ՊՍժ-ի բրազիլացի վինգեր Նեյմարի և ֆրանսիացի ռմբարկու Կիլիան Մբապեի անունները: «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը երրորդ տեղը հատկացրել է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի ռմբարկու Կարիմ Բենզեմային, հայտնում է կառույցի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքներով, Մեսին 8 միավորով գերազանցել էր Մբապեին ու կարիերայում երկրորդ անգամ ստացել մրցանակը: 35-ամյա արգենտինացին հավասարվել էր կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին ու արաբական «Ալ Նասրի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուին, որոնք նույնպես երկու անգամ են հաղթել FIFA The Best մրցանակաբաշխությունում:

Կատարում 2022թ. կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Մեսին Արգենտինայի հավաքականի կազմում դարձել էր աշխարհի չեմպիոն՝ ճանաչվելով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ