Logo

FIFA The Best. Տարվա խորհրդանշական հավաքականը (ֆոտո)

01:22 / 28.02.2023ՍՊՈՐՏ
խորհրդանշական հավաքական-2022

Փարիզում ընթացող The Best մրցանակաբաշխության ժամանակ ներկայացվեց Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) վարկածով 2022 թվականի խորհրդանշական հավաքականը: Թիմում տեղ է գտել չորս հարձակվող։

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2007 թվականից հետո առաջին անգամ չի ընդգրկվել տարվա խորհրդանշական հավաքականում։ 

Դարպասապահ. Տիբո Կուրտուա («Ռեալ», Բելգիա)։
 
Պաշտպաններ. Աշրաֆ Հակիմի, (ՊՍԺ, Մարոկկո), Ժոաու Կանսելու («Բավարիա», Պորտուգալիա), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ», Նիդերլանդներ)։
 
Կիսապաշտպաններ. Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա), Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա), Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ», Բրազիլիա)։
 
Հարձակվողներ. Լիոնել Մեսի (ՊՍԺ, Արգենտինա), Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա), Կարիմ Բենզեմա («Ռեալ», Ֆրանսիա), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա)։

խորհրդանշական հավաքական-2022-1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ