Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի վինգեր Վինիսիուսը FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ստանալու է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։
Globo Esporte-ն գրում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը ներկա է լինելու Կատարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք մրցանակաբաշխությունը։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) մրցանակի բոլոր հավակնորդներին հրավիրել է մրցանակաբաշխությանը։ Այն կայանալու է դեկտեմբերի 17-ին` Երևանի ժամանակով 21:00-ից սկսած։
«Ռեալը» դեկտեմբերի 16-ից Կատարում է, որտեղ դեկտեմբերի 18-ին Միջմայրցամաքայաին գավաթի խաղարկության եզրափակիչում մրցելու է մեքսիկական «Պաչուկայի» դեմ։