Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի վինգեր Վինիսիուսը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կողմից ճանաչվեց 2024 թ. տարվա լավագույն ֆուտբոլիստ և ստացավ հատուկ մրցանակ։
24-ամյա ֆուտբոլիստն անցող տարում «Արքայական ակումբի» կազմում դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկրի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, ինչպես նաև նվաճել է ՈԻԵՖԱ-ի Սուպերգավաթի տիտղոսը։