ՖԻՖԱ-ի Վեճերի լուծման պալատն այս տարվա հուլիսի 11-ի որոշմամբ ամբողջությամբ մերժել է Չարենցավանի «Վանի» նախկին ֆուտբոլիստի հայցն ընդդեմ ակումբ։ Կառույցը հաստատել է պայմանագրի երկկողմանի վաղաժամկետ լուծման հետ կապված ակումբի գործողությունների իրավաչափությունը, հայտնում է «Վան» ՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Նշված պալատում իրականացված վարույթի շրջանակում ակումբի շահերը հաջողությամբ ներկայացրել է «Արտ Լեգալ» փաստաբանական գրասենյակը։


