FIFPro-ն ներկայացրել է տարվա խորհրդանշական հավաքականում ընդգրկվելու հավակնորդների ցուցակը: 26 հավակնորդների թվում են նաև լեգենդար հարձակվողներ Լիոնել Մեսին և Կրիշտիանու Ռոնալդուն:
11 ֆուտբոլիստից բաղկացած խորհրդանշական հավաքականը կներկայացվի նոյեմբերի 3-ին։ Հավակնորդների ցուցակը կազմվել է 2024 թվականի հուլիսի 15-ից մինչև 2025 թվականի օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում ցուցադրած մրցելույթների հիման վրա։
Դարպասապահներ՝ Ալիսոն («Լիվերպուլ»), Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ»), Ջանլուիջի Դոնարումա («Մանչեսթեր Սիթի»/ՊՍԺ):
Պաշտպաններ՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»/«Ռեալ Մադրիդ»), Պաու Կուբարսի («Բարսելոնա»), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»), Աշրաֆ Հաքիմի (ՊՍԺ), Մարկինյոս (ՊՍԺ), Նունու Մենդեշ (ՊՍԺ), Վիլյամ Սալիբա («Արսենալ»):
Կիսապաշտպաններ՝ Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ»), Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»/«Նապոլի»), Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ»/«Միլան»), Ժոաու Նևեշ (ՊՍԺ), Քոուլ Պալմեր («Չելսի»), Պեդրի («Բարսելոնա»), Ֆեդերիկո Վալվերդե («Ռեալ Մադրիդ»), Վիտինյա (ՊՍԺ)։
Հարձակվողներ՝ Ուսման Դեմբելե (ՊՍԺ), Էռլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»), Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի»), Ռաֆինյա («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), Լամին Յամալ («Բարսելոնա»)։


