Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (FIFPRO) ներկայացրել է տարվա խորհրդանշական հավաքականը:
Քվեարկությանը մասնակցել է 21,266 ֆուտբոլիստ։ 26 հավակնորդներից ամենաշատ ձայն ստացած 11 ֆուտբոլիստները հայտնվել են խորհրդանշական հավաքականում:
Տարվա խորհրդանշական հավաքականը
Դարպասապահ. Էդերսոն («Մանչեսթեր Սիթի», Բրազիլիա):
Պաշտպաններ. Դանիել Կարվախալ («Ռեալ», Իսպանիա), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ», Նիդերլանդներ), Անտոնիո Ռյուդիգեր («Ռեալ», Գերմանիա):
Կիսապաշտպաններ. Ջուդ Բելինգեմ («Ռեալ», Անգլիա), Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա), Տոնի Կրոս («Ռեալ», Գերմանիա), Ռոդրի («Մանչեսթեր Սիթի», Իսպանիա):
Հարձակվողներ. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա),Կիլիան Մբապե (ՊՍԺ/«Ռեալ», Ֆրանսիա), Վինիսիուս Ժունիոր («Ռեալ», Բրազիլիա):