Logo

Ֆիլ Ֆոդենը՝ FWA վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ

16:12 / 03.05.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ֆիլ Ֆոդենն Անգլիայի ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի (FWA) վարկածով ճանաչվել է Պրեմիեր լիգայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Քվեարկությանը մասնակցող շուրջ 900 անդամների 42 տոկոսը ձայնը տվել է 23-ամյա ֆուտբոլիստին: Լավագույն եռյակում են հայտնվել նաև «Արսենալի» անգլիացի կիսապաշտպան Դեկլան Ռայսը և «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի հենակետային Ռոդրին:

Հիշեցնենք, որ Ֆոդենն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 48 հանդիպում, դարձել է 24 գոլի և 10 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա