Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն վերադարձել է հայրենիք և հանդես կգա «Վասկո դա Գամայի» կազմում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ռիո դե Ժանեյրո քաղաքը ներկայացնող ակումբը մինչև 2025 թ. հունիսի 30-ը վարձակալել է 32-ամյա ֆուտբոլիստին, որի տրանսֆերային իրավունքը շարունակում է պատկանել անգլիական «Ասթոն Վիլային»։
Կոուտինյոն 2023/24 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր Կատարը ներկայացնող «Ալ Դուհայիլում» և 22 խաղում խփել է 7 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Բրազիլացի ֆուտբոլիստը «Ասթոն Վիլա» է տեղափոխվել 2022 թ. հունվարին։ Կիսապաշտպանը հանդես է եկել նաև Միլանի «Ինտերում», անգլիական «Լիվերպուլում», կատալոնական «Բարսելոնայում»։ Կոուտինյոն «Վասկո դա Գամայի» սան է, ակումբի համակարգում խաղացել է 1999-2008 թվականներին։ Նա 2010-2022 թթ. հրավիրել է Բրազիլիայի ազգային հավաքական, որի կազմում 68 խաղում մրցակիցների դարպասը խփել է 21 գոլ, 11 անգամ էլ օգնել է աչքի ընկնել թիմակիցներին։


