Logo

Ֆիլիպե Լուիս. «Ոչ մի ֆուտբոլիստ նույնիսկ չի մոտեցել Մեսիին»

17:46 / 04.11.2025Ֆուտբոլ
null

«Ֆլամենգոյի» գլխավոր մարզիչ Ֆիլիպե Լուիսը «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ջոն Օբի Միկելի հետ զրույցում գովաբանել է «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսիին:

«Ես խաղացել եմ Մեսիի հետ: Նա ֆուտբոլի պատմության մեջ լավագույնն է: Ոչ ոք նույնիսկ չի մոտեցել Մեսիին: Յուրաքանչյուր թիմ, ֆուտբոլիստ և մարզիչ մշտապես խնդիրների է բախվել նրան հանդիպելիս և մտածել է՝ ինչպես է կանգնեցնելու Լեոյին:

«Դեպորտիվոյում» և Մադրիդի «Աթլետիկոյում» խաղալիս շատ եմ հանդիպել Մեսիին: Ամեն անգամ նրա դեմ խաղալն աննկարագրելի փորձ էր: Ամենաշատը սովորել եմ Մեսիի դեմ խաղալու արդյունքում»,- նշել է բրազիլացին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ