Logo

Ֆիլիպո Ինձագի. «Խոսելու ունակությունս կորցրի, երբ տեսա Յամալի խաղը»

20:20 / 06.05.2025Ֆուտբոլ
null

Իտալական «Պիզայի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Ինտեր» - «Բարսելոնա» դիմակայության առաջիկա պատասխան հանդիպման ու կատալոնական ակումբի վինգեր Լամին Յամալի մասին.

«Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը միշտ հիասքանչ է։ Սիմոնեն շատ բարդ խնդիր ունի։ Խոսելու ունակությունս կորցրի, երբ տեսա Յամալի խաղը։ Նա Մեսիի նման է։ Այժմ Սիմոնեն պետք է մտածի` ինչպես հաղթի նրանց»,- Ինձագիի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։

«Ինտեր» - «Բարսելոնա» դիմակայության առաջին խաղը Կատալոնիայի մայրաքաղաքում ավարտվել է 3-3 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 6-ին ու ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ