Logo

ֆիլմեր տխուր սիրո մասին… իրական սիրո մասին

Հեղինակ
Աննա Հարությունյան
00:00 / 02.03.2020Թոփեր
hjhj - ֆիլմեր տխուր սիրո մասին... իրական սիրո մասին

Երբ խոսում ենք սիրային ֆիլմերի մասին, միանգամից շատերը մտաբերում են Ջուլիա Ռոբերթսի և Ռիչարդ Գիրի «Pretty Woman»/«Красотка», կամ հայտնի «Love Actually»/«Реальная любовь» ֆիլմերը: Իսկ դուք սիրային ի՞նչ դրամա հիշեցիք:

Vnews-ն առանձնացրել է մի քանի ֆիլմ, որոնք ոչ միայն սիրո մասին են, այլ նաև լուրջ գեղարվեստական նշանակություն և ասելիք ունեն:

Zimna wojna/Холодная война 2018թ.

maxresdefault 960x540 - ֆիլմեր տխուր սիրո մասին... իրական սիրո մասին

Այս սև-սպիտակ լեհական ժապավենն իր տեսակի մեջ յուրահատուկ ձեռագիր ունի: Տարբերվում է ճաշակով, դրամատիզմով և անսահման հուզականությամբ: Ֆիլմը պատմում է հետպատերազմյան Լեհաստանում բնակվող մի դիրիժորի և տաղանդավոր երգչուհու սիրո մասին: Ամբողջ ֆիլմի ընթացքում նրանք կբաժանվեն ու կմիանան՝ հասկանալով, որ երկուսի համար ընդամենը մեկ և նույն ճակատագիրն է գծված: Եվ փաստացի՝ այդ դժբախտ սիրուց պրծում չկա: Նրանք ընտրում են միասին լինելու ամենատխուր, բայց ըստ իրենց իրականության՝ լավագույն տարբերակը…

Amour/Любовь 2012թ.

w680 1 - ֆիլմեր տխուր սիրո մասին... իրական սիրո մասին

Ժորժն ու Աննա ապրել են ամուսնական երկար կյանք՝ մշտապես հոգ տանելով միմյանց մասին և սիրելով:  Հիմա նրանք արդեն 80 անց են: Աննան հիվանդանում է, կյանքը սկսում է կամացուկ մարել նրա մեջ: Նախ կորցնում է հիշողությունը, հետո չի կարողանում շարժվել. ամբողջ մարմնով անշարժանում  է: Ամուսինը ստիպված է լինում բույժքույր վարձել, բայց և միևնույն ժամանակ հասկանում է, որ վարձու աշխատողը գթասրտություն չի ցուցաբերի հիվանդ կնոջ նկատմամբ: Թողնելով կոնսերվատորիայում իր աշխատանքը՝ նա իրեն լիովին նվիրում է կնոջ խնամքին: Իսկ թե ի՞նչ դրամատիկ ավարտ է ունենում ֆիլմը, կիմանաք այն դիտելուց ու մի լավ տխրելուց հետո:

Loving/Лавинг 2016թ.

w680 - ֆիլմեր տխուր սիրո մասին... իրական սիրո մասին

Դեռ 1950-ական թվականներին ամերիկյան Վիրջինիա նահանգում միջռասայական ամուսնությունները ոչ միայն արգելված էին, այլ նաև՝ անբորո: Ֆիլմի գլխավոր հերոսները՝ Միլդրեդն ու Րիչարդը նախ ամուսնանում են մեկ այլ նահանգում, հետո արդեն վերադառնում են հայրենի Վիրջինիա: Քաղաքում նրանց ձերբակալում են:  Արդյունքում զույգը սկսում է պայքարել սիրո, ամուսնության պահպանման և օրինականացման համար: ֆիլն իր տեսակի մեջ կարծես մանիֆեստ լինի, բայց և միաժամանակ ռեժիսորը փորձել է լավագույնս ցույց տալ հերոսների անբեկանելի սերը, վստահ զգացմունքները, որոնց համար նրանք պայքարում են մինչև վերջ:

 

Կարդացեք նաև և հետևեք մեզ Instagram-ում


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ