Ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանը շարունակում է արդյունավետ խաղեր անցկացնել անգլիական «Սանդեռլենդի» Մ21 թիմի կազմում:
Անգլիայի Պրեմիեր լիգա 2-ի 18-րդ տուրում 17-ամյա Գերագուսյանը երկու գոլ է խփել «Լիդսի» Մ21 թիմի դեմ տնային խաղում` աչքի ընկնելով 40-րդ և 42-րդ րոպեներին: «Սանդեռլենդի» երիտասարդական թիմը հաղթել է 3-0 հաշվով:
Ընթացիկ մրցաշրջանում Գերագուսյանը մասնակցել է 19 խաղի, խփել 9 գոլ և կատարել 6 ասիստ:


