Անգլիական «Լիվերպուլին» հրաժեշտ տված բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում: Այդ մասին սոցցանցերում հայտնել է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
31-ամյա ֆուտբոլիստն առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի առաջնությունը ներկայացնող «Ալ Ահլի» ակումբից: Կողմերը բանակցություններ են վարում:
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը 2015 թվականի հուլիսից էր խաղում «Լիվերպուլում»: Ֆիրմինոն հունիսի 30-ին կդառնա ազատ գործակալ:


