Logo

Ֆիրմինոն չի ցանկանում հեռանալ «Լիվերպուլից»

22:39 / 20.01.2023ՍՊՈՐՏ
null

«Լիվերպուլի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն հայտարարել է, որ ցանկանում է շարունակել ելույթներն անգլիական ակումբի կազմում:

«Այստեղ հիանալի է ֆուտբոլ խաղալը, լավ ֆուտբոլիստներ կան: Երջանիկ եմ այստեղ և մտադիր եմ օգնել «Լիվերպուլին»»,- Ֆիրմինոյի խոսքը մեջբերում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի թիմերը, սակայն Ֆիրմինոն ծրագրում է երկարաձգել պայմանագիրը «Լիվերպուլի» հետ:

Անգլիայի ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է 21 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 4 արդյունավետ փոխանցում: Նա «Լիվերպուլում» ելույթ է ունենում 2015 թվականից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ