«Ալ Ահլին» իր հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյին դուրս է թողել Սաուդյան Արաբիայի առաջնության մնացած հատվածում թիմի հայտացուցակից, գրում է Daily Express-ը:
Հունվարին ակումբը ձեռք բերեց Գալենոյին, և թիմում արտասահմանցի ֆուտբոլիստների քանակը հասավ 11-ի, մինչդեռ առաջնության հայտացուցակում օտարերկրացի խաղացողների առավելագույն քանակը չպետք է գերազանցի 10-ը:
Այդպիսով՝ Ֆիրմինոն հնարավորություն կունենա խաղալու միայն Ասիայի Չեմպիոնների լիգայում:
Ֆաբրիցիո Ռոմանոն էլ հայտնում է, որ մի շարք ակումբներ արդեն հետաքրքրված են բրազիլացու ծառայություններով: Ֆիրմինոյի ժամանակահատվածն «Ալ Ահլիում» մոտենում է ավարտին:


