Սաուդյան Արաբիայի առաջնության առաջին տուրի մեկնարկային խաղում «Ալ Ահլին» 3-1 հաշվով տնային հաղթանակ է տարել «Ալ Հազմայի» նկատմամբ։ Դաշտի տերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել բրազիլացի հարձակվող Ռոբերտ Ֆիրմինոն, որն այս ամռանն էր անգլիական «Լիվերպուլից» տեղափոխվել արաբական ակումբ։ 31-ամյա ֆուտբոլիստը գոլ է խփել հանդիպման 6-րդ, 10-րդ ու 72-րդ րոպեներին։
Լոնդոնի «Չելսիից» տեղափոխված սենեգալցի դարպասապահ Էդուար Մենդին նույնպես նորամուտն է նշել «Ալ Ահլիի» կազմում, սակայն թույլ է տվել սխալ, որից հետո մրցակիցը գրավել է դարպասը։


