Logo

Ֆիրմինոն կարող է կարիերան շարունակել Եվրոպայից դուրս

19:22 / 05.01.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:

31-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է երկարաձգել մերսիսայդյան ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը, սակայն վերջնական որոշում կկայացնի ավելի ուշ:

Ֆիրմինոյի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի մի քանի թիմեր, սակայն դրանց թվում չէ «Ալ Նասրը», որտեղ ելույթ է ունենում պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբը ցանկանում է նոր պայմանագիր կնքել բրազիլացու հետ: Գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ