Logo

Ֆիրմինոն կարող է կարիերան շարունակել «Ինտերում»

00:03 / 28.01.2023ՍՊՈՐՏ
null

Միլանի «Ինտերը» նոր հարձակվողի փնտրտուքի մեջ է և հայացքն ուղղել է դեպի անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

«Լիվերպուլի» հետ 31-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Իտալական ակումբում հույս ունեն, որ բրազիլացին ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի իրենց կազմ:

«Լիվերպուլում» Ֆիրմինոն ստանում է տարեկան 10 միլիոն եվրո, սակայն «Ինտերում» հուսով են, որ նա կհամաձայնվի 8 միլիոն եվրո աշխատավարձի: Այդքան վաստակում է նաև միլանյան ակումբի բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆիրմինոյի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի թիմերը, սակայն բրազիլացին նախընտրում է մնալ Եվրոպայում:

Անգլիայի ընթացիկ առաջնության 21 խաղում Ռոբերտո Ֆիրմինոն խփել է 9 գոլ, կատարել 4 արդյունավետ փոխանցում: Նա «Լիվերպուլում» ելույթ է ունենում 2015 թվականից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ