Անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ 31-ամյա ռմբարկուն հայտնվել է «Արքայական ակումբի» կարճ ցանկում, որտեղ ևս 4-5 հարձակվողներ կան:
Արդեն հաստատվել է, որ այս մրցաշրջանից հետո Ֆիրմինոն ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա «Լիվերպուլից»:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվողն անգլիական թիմի գույները պաշտպանում է 2015 թվականից և 361 խաղում խփել է 110 գոլ, կատարել 79 ասիստ:


