Logo

Ֆիրմինոն կհեռանա «Լիվերպուլից»

18:27 / 03.03.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ակումբից, հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը:

31-ամյա ֆուտբոլիստի որոշումը վերջնական է և նա դրա մասին անձամբ տեղյակ է պահել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին: 

Հիշեցնենք, որ Ֆիրմինոն «Լիվերպուլում» ելույթ է ունենում 2015 թվականից և անցկացրած 352 խաղում խփել է 107 գոլ, կատարել 78 արդյունավետ փոխանցում:

Մերսիսայդյան ակումբի կազմում բրազիլացին նվաճել է 7 տիտղոս, այդ թվում` հաղթել Անգլիայի Պրեմիեր լիգան (2020) և Չեմպիոնների լիգան (2019):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ