Logo

Ֆիրմինոն Սաուդյան Արաբիայից տեղափոխվել է Կատար

00:36 / 24.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիական «Լիվերպուլի» նախկին հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» ակումբից տեղափոխվել է Կատարի «Ալ Սադ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Բրազիլացի 33-ամյա ֆուտբոլիստն ու կատարական ակումբը ստորագրել են երկու տարվա պայմանագիր:

Ֆիրմինոն 2023 թվականի հուլիսից էր հանդես գալիս «Ալ Ահլիում», որի կազմում 65 խաղում խփել է 21 գոլ և կատարել 17 ասիստ:

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը «Լիվերպուլում» խաղացել է 2015-2023 թվականներին, մասնակցել 362 խաղի, խփել 111 գոլ և կատարել 76 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ