Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS) ղեկավար Յոհան Էլիաշը խոսել է Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների՝ միջազգային մրցաշարերին հնարավոր վերադարձի մասին:
«FIS-ը հավանաբար կհետևի Միջազգային օլիմպիական կոմիտեի բոլոր առաջարկություններին: Միակ բանը, որից մենք կցանկանայինք խուսափել, սպորտային հանրության պառակտումն է։ Մենք պետք է համախմբվենք և աջակցենք ՄՕԿ-ին իր աշխատանքում»,- նշված է Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ՄՕԿ-ը բոլոր մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներին առաջարկել էր թույլ տալ Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին չեզոք դրոշի ներքո մասնակցել միջազգային մրցաշարերի:


