Եվրոպա լիգայի հիմնական փուլի 6-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ Պլզենի «Վիկտորիայի» նկատմամբ։
Մանկունյական գրանդը հաղթեց երկրորդ խաղակեսում դանիացի հարձակցող Ռասմուս Հոյլունի դուբլի շնորհիվ։
Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը 12 միավորով 6-րդ տեղ բարձրացավ, չեխական ակումբն ունի 9 միավոր և 15-րդն է։
«Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ պորտուգալական «Բրագայի» նկատմամբ։ «Ջալոռոսին» միավորների քանակը հասցրեց 9-ի և 12-րդն է, «Բրագան» 7 միավորով` 23-րդը։
Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում իտալական «Ֆիորենտինան» տնային խաղում 7-0 հաշվով պարտության մատնեց ավստրիական ԼԱՍԿ-ին։
«Վիոլայից» դուբլի հեղինակ դարձավ իտալացի վինգեր Ռիկարդո Սոտիլը։ Ֆլորենցիան ներկայացնող ակումբը 12 միավորով երկրորդ տեղում է, ԼԱՍԿ-ը 2 միավորով 34-րդն է։
Եվրոպա լիգա, հիմնական փուլ, 6-րդ տուր
«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)` 1-2 (տեսանյութ)
Մատեյ Վիդրա, 48 - Ռասմուս Հոյլուն, 62, 88
«Ռոմա» (Իտալիա) - «Բրագա» (Պորտուգալիա)` 3-0 (տեսանյութ)
Լորենցո Պելեգրինի, 10, Սաուդ Աբդուլհամիդ, 47, Մարիո Էրմոսո, 90+1
Հեռացում` Մաթեուս, 68 («Բրագա»)
Կոնֆերենցիաների լիգա, հիմնական փուլ, 5-րդ տուր
«Ֆիորենտինա» (Իտալիա) - ԼԱՍԿ (Ավստրիա)` 7-0 (տեսանյութ)
Ռիկարդո Սոտիլ, 10, 58, Ջոնաթան Իկոնե, 22, Ամիր Ռիչարդսոն, 39, Ռոլանդո Մանդրագորա, 69, Ֆիլիպ Ստոյկովիչ, 82 (ինքնագոլ), Ալբերտ Գուդմունդսոն, 85 (11մ)