Իտալիայի Ա սերիայի 17-րդ տուրում «Ֆիորենտինան» տնային խաղում 1-2 հաշվով անսպասելի պարտություն կրեց «Ուդինեզեից»։
Հյուրերի հաղթական գոլը 57-րդ րոպեին խփեց թիմի ավագ, Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 2018 թ. աշխարհի չեմպիոն դարձած վինգեր Ֆլորիան Տովենը։
«Ֆիորենտինան» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց և 31 միավորով 5-րդ տեղում է, «Ուդինեզեն» 23 միավորով 9-րդն է։
Իտալիայի Ա սերիա, 17-րդ տուր
«Ֆիորենտինա» - «Ուդինեզե»` 1-2
Մոյզե Քին, 8 (11մ) - Լորենցո Լուկա, 49, Ֆլորիան Տովեն, 57