Logo

«Ֆիորենտինան» երկարաձգել է պայմանագրի ժամկետը գլխավոր մարզչի հետ

20:53 / 07.05.2025• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Ֆիորենտինան» երկարաձգել է պայմանագրի ժամկետն ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆայելե Պալադինոյի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Վիոլայի» ու 41-ամյա մասնագետի գործող պայմանագրում հատուկ կետ է եղել, որը թույլ է տվել շարունակել համագործակցությունը։ Համաձայնագիրն այժմ ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։

Պալադինոն տոսկանական ակումբը մարզում է 2024թ. հուլիսից։ «Ֆիորենտինան» նրա գլխավորությամբ 49 խաղում 24 հաղթանակ է տարել, գրանցել 11 ոչ-ոքի, կրել 14 պարտություն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ